Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/359

Այս էջը հաստատված է



* * *

Հանկարծակի սիրտս տխրեց—
Միտքս եկան հին տենչեր,
Որ ոչ մեկը չըկատարվեց,
Եվ այն, գիտե՞ք, ինչե՜ր, ինչե՜ր…
5 Նրանք էին ինձ ապրեցնում,
Նրանք էլ արդեն զուր են անցնում—
Դատարկ ձայներ գլխիս վերից
Կարծես թե միշտ ծաղրում են ինձ…

349