Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/36

Այս էջը հաստատված է
V

Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ,
Ուր չոր քարն էլ է ծլում, կանաչում,
Տեղացու սիրտը միաժամանակ
100 Մի գաղտնի երկյուղ հալում է, մաշում։

Նա իրան ուժին դեռ չէ հավատում,
Նա դեռ իրանից դուրս է որոնում
Բարօրությունըն յուր չարքաշ կյանքի
Եվ գոհացումն հասած զրկանքի։

34