Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/360

Այս էջը հաստատված է



* * *

Այդպիսի աչքեր ես դեռ չեմ տեսել.
Աչքերն այդպիսի կրակ չեն ցայտում,
Արեգակն այդպես երբեք չի կիզել
Այրող շանթերով տաք անապատում։

5 [Այդտեղ երկրային ոչ մի նյութ չըկա.
Եդեմում փայլող արևշողն է դա,
Որ իրան տեղից սլացել փախել
Աչքերիդ մթին ծովումն ցոլացել]։

Ո՜հ, այդ աչքերին ով որ պատահի,
10 Տեր Աստված նրա սիրտը թող պահի,
[Այդ քո սպանող] գեղեցկությունից
Որ իմ հանգիստը խլեց ինձանից։

Այդ աչքերն արդյոք ո՞վ է տվել քեզ,
Եվ հետը մի սիրտ ամուր քարի պես
15 [Եվ մեկի ուժով մյուսը չարաչար
Չարչարանքների դառնում է պատճառ]։

350