Անմիտները մտան պարտեզ— Ամբողջ բուրմունք ու գարուն, Ու չիմացան— ինչո՞ւ այնպես Եվ անուշ էր, և սիրուն։ 5 Ու ոտքեցին, ու ճմլեցին Ծաղիկները [բուրավետ], Ու չիմացան— ինչ եղավ գեղն Եվ բուրմունքը նորա հետ։