Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/365

Այս էջը հաստատված է
1896



ՀՈՒՅՍ

Մթնեց… Ինչո՞ւ ես տխուր, իմ ընկեր.
Ո՜չ, մեր գիշերը շատ հեռու է դեռ,
Այս միայն վաղանցուկ մի ամպ էր խավար,
Բախտի մրրիկը բերեց մեզ համար,
5 Բերեց, քարշ արեց մեր գլխի վերև,
Մեր աչքից փակեց երկինք ու արև։
Բայց դու տակավին մի՛ ընկիր հոգով,
Նա կանցնի, կերթա յուր սև ընթացքով
Եվ լուսապայծառ արևը կրկին
10 Քաղցըր կըժպտա քո քնքույշ սրտին.—
Հավատա՜ [ուժին] գալոց օրերի,
Բայց [պարտությունը] հաստատ է չարի,
Որ ձգտեց բարվո շենքը խորտակել,
Լուսավորության շավիղը փակել,
15 Որ քո [գեղեցիկ] աչքին մանկական
Տվեց տխրություն և արցունք այդքան…

355