Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/37

Այս էջը հաստատված է




1889


* * *

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ։

5 Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին։

Կարճատև՜ ցնորք, որ անցար արագ,
10 Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրև մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին։

Դուն անցար, այո՛, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
15 Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով։

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
20 Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,

35