Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/371

Այս էջը հաստատված է
1897



ԷՔՍՊՐՈՄՏ

Երբեմն իմ մուսան՝ յուր խելքը կորցրած՝
Կավալերության պաշտոն էր տանում,
Բայց քնքուշները ավելի…
Նրա արժեքը չէին հասկանում։

5 Այժմ ժամանակն այնպես է փոխվել,
Որ նա կույսերից հեռու է փախել,
Եվ այսուհետև էլ ոչ մի օրիորդ
Ինձնից չի տեսնիլ մի տող կամ մի ոտ։

361