Դաշնակահար պոետն երբոր
Էլ չըգրի դաշնակներ,
Սիրտը մեռնի վշտակոտոր,
Պատեն գլուխն ալիքներ,
5
Երբ մոռանա հիշել պես-պես
Անունն ու սերն ամենքի,
Գիտցեք, որ դեռ հիշում է ձեզ
Եվ այս օրերն իր կյանքի։
Գիտցե՛ք, որ նա, ալեվորած,
10
(Եթե հասնի այն օրին)
Դողդողալով, ոգի առած
Պատմում է յուր թոռներին,
Թե ի՛նչ օրեր տեսավ կյանքում,
Ո՛ւմ ունեցավ բարեկամ,
15
Եվ ձեր անունն հիշատակում,
Միտն է բերում շատ անգամ։
Բայց թերևս… ի՞նչ եմ ասում.
Նա ձեզ անվերջ կըհիշի,
Եթե միայն գերեզմանում
20
Հիշողություն կըլինի։