Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/378

Այս էջը հաստատված է



* * *

Այսօրից ահա անում եմ ես ուխտ,
Որ այսուհետև չըխաղամ էլ թուղթ։

Բայց բանը շուտով այնպես պատահեց,
Որ բանաստեղծը խոսքը չըպահեց։

5 Էլ ինչ թաքցնեմ, եղո՜ւկ իմ հոգուն,
Երկու անգամ էլ տարվել եմ թաքուն,
Բայց թե չըթողնեմ այժմ թղթախաղ,
Ուրեմն էլ չըկա ինձ նման սարսաղ։

368