Ես պատվեր ունեմ,
Որ այսուհետև
Նըվեր չըտանեմ
Ո՛չ մեծ, ո՛չ թեթև,
5
Եվ խընդիր չկա—
Ով էլ որ լինի.
Թեկուզ աղջըկա
Ծնընդյան տոնի,
Եվ մինչև անգամ
10
Թեկուզ նա ըլի
Եվ լավ բարեկամ
Եվ շատ սիրելի։—
Ես կարող էի
Խնդրել Մուսային,
15
Թե մի բան գրի
Մեր Մարուսյային,
Բայց, ավա՜ղ, նա էլ,
Ինչ եկավ նոր «Մուրճ»,
Շատ է փըչացել,
20
Դառել թանկ ու լուրջ,
Եվ էլ ոչ մի տող
Չի գրում անփող։