Մեր սիրելի հայր Ճուղուրով,
Նորամանկանդ ոտն ուղուրով,
Բարի բախտով լինի թող սա
Ու քեզ բերի մի լավ փեսա։
5
Ոչ թե գըրող և կամ տերտեր,
Հետն էլ հազար ցավ ու դարդեր,
Այլ մի հարուստ— մի Մանթաշով,
Փող ունենա իրան քաշով,
Որ երբ լըսի գըրքից— երգից,
10
Կուշտ ծիծաղի սըրտի խորքից։