Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/397

Այս էջը հաստատված է


1901



1901-ի ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

Խոսքս, տեսաք, որ կատարվեց…
Բայց թե ձեզնից ո՞րը տարվեց,
Այդտեղ արդեն գործ չունեմ ես,
Էն մոցիքուլ տերտերի պես,
5 Որ ինչ անի,
Միշտ մեղ չունի…
Ինձ հանգ էր պետք, իսկ ձեզ՝ փեսա.
Ես ի՞նչ գիտեմ խելոք է սա.
Հանգում բերեց խեղճ պոետը,
10 Ինքն էլ իսկույն եկավ հետը…
            Այլ է հանգը,
            Այլ է կյանքը,
Ինչ որ հանկարծ հանգում կըգա
Մեկ էլ տեսար՝ կյանքում չըկա,
15 Բայց և ինչ որ գտնեք կյանքում
Չեք պատահիլ ոչ մի հանգում—
Եվ թող ամեն դարդ ու ցավիդ
Հանգն ու վերջը լինի Դավիթ։

387