Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/409

Այս էջը հաստատված է



* * *


Հետներն առած պատգամ ու թուղթ
Գավառացիք, ելած ջուխտ-ջուխտ,
Եկան հարգով, սըրտի դողով
Համագումար հայոց ժողով։

5 — Բարով եկաք, հազար բարի,
Դուք ծաղիկներ մեր գավառի.
Ողջույն տվավ, ինչպես կարգն էր,
Մեր հինօրյա Թիֆլիզը ծեր.
Դուք, որ էդպես ջուխտ եք գալիս,
10 Բա մեզ քա՞նի ձայն եք տալիս,
Գավառացի մեր ախպերտինք։
                          — Հինգ,
— Բայց Թիֆլիզը կենտրոն ու մե՜ծ․․․
                          — Թող լինի վեց։
15 — Զիջում արեք, մեկն ավելի։
                          — Չի կարելի։
— Ուրեմն էդպե՞ս․
Դե հիմի տես։
Թիֆլիզն եկավ շարան-շարան,—
20 Ընկերություն, ուսումնարան,
Ինժեներներ, բըժիշկ, տերտեր,
Տիկին, գրող, բյուրո մի բեռ,
Խըմբագիրներ թերթերից շատ,
Երեցփոխներ մի քանի հատ,
25 Վանքից եկան,
              Բանկից եկան,
              Իրենց տանից,

399