Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/414

Այս էջը հաստատված է
1900-ական թվականներ





* * *


Ոչ խանդս է մարել,
Ոչ մուզաս մեռել—
Սակայն չեմ կարող
Այժմ բան գրել։

5 Կարծես թե օդում,
Կարծես իմ սրտում
Մի թույն է <1 անընթ.>
Մի խորշակ խեղդում։

Ըղձեր ու տենչանք,
10 Թախիծ ու տանջանք,
Բոլորը տկար
Նիրհում են անկյանք։

Եվ հողմանման
Կորչում է անձայն
15 Սրբազան շունչը
Ոգևորության։

Ոչ, ես չեմ կարող
[Ձեզ] համար գրել
[Ձեզ ոգևորող]
20 Թեկուզ երկու տող։

Այս միայն կըգրեմ,
Միշտ էլ կը խնդրեմ,

404