Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/417

Այս էջը հաստատված է



* * *

Ցոլուն աստղեր, ջինջ եթերում
Ապրում եք դուք միշտ պայծառ,
Ձեզ չեն հասնում, ձեզ չեն տիրում
Ցածի մըրրիկն ու խավար։

5 Ես էլ այդպես շատ ցընորքներ,
Շատ երազներ ունիմ հուր,
Որ ապրում են կյանքից շատ վեր,
Միշտ անարատ, միշտ մաքուր։

[Ու միշտ մաքուր գիտեմ սիրել,
10 Լուռ վըշտանալ ձեզ նըման,
Էն լուռ վըշտով, հուր սիրով էլ
Թըռչել, մարել հավիտյան։]