Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/422

Այս էջը հաստատված է




Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,
25 Հրացաններ են ճայթում անդադար,
Ընդհանուր սուգ է ծավալվում անվերջ
Ու պաղ ոռնում է ժամանակը չար։

Եվ ժամանակը լինի անիծված,
Եվ աշխարհքը լի չարով ու թույնով,
30 Եվ մեր երգերը լինին անիծված՝
Լիքը արցունքով, լիքը արյունով։