Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/425

Այս էջը հաստատված է



* * *

Նըրանց չըթաղեցին քրիստոնեի ծեսով,
Եվ նրանք գնացին աստծո դատաստան.
Այնպես ճեղքած, արնոտ երեսով։

Եվ ոչ մի աղոթք նրանց բաժին չեղավ,
5 Որ առաջնորդեր մեղավորներին,
Եվ ոչ մի մաղթանք— որ այնտեղ
Բարեխոս լիներ մեղքերի համար։

Միմիայն մի հույս ունեին նրանք,
Որ պահել էին մութ անտառներում,
10 Թե կա մի ուրիշ դատաստան ու կյանք
Մի տեղ— ուր մարդու ձեռը չի տիրում։

Եվ այն ծառերը, նրանց հոտն ու հովանին,
Էլ այն մարդիկը— նրանց կյանքն կանի (?)։

415