Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/426

Այս էջը հաստատված է
1917



ԻՄ ԱՐՓԻԿԻՆ

[Ա՜խ, Արփի՛կ ջան, որ արփի ես
Բացվում հոգուս երկընքում,
Գիտե՞ս քանի արփի բացվեց
Քեզնից առաջ էս կյանքում…]

5 Քո լույս ու կույս շաղով, շողով
Թարմ շաղախված իմ սըրտում
Անքուն վախով, թաքուն դողով
Էս սև ամպն է պըտըտվում…

[Բայց] դու փայլիր, խաղա, շողա,
10 Կյանքը լինի քեզ եդեմ,
Ցոլա, ժըպտա, հուր բոց տեղա
Արևմուտքի մութի դեմ։

Տիեզերք է իմ մեծ հոգին,
Դու իր արփին բոցավառ,
15 Սա անդունդներ ունի մըթին,
Դու անըստվեր ու պայծառ,

[Ա՜խ, Արփի՛կ ջան, քանի՜-քանի՜
Սիրտ կա թաղված ոտիդ տակ,
Քանի արփի կա գեղանի
20 Սուզված խավարն անհատակ…]

416