Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/432

Այս էջը հաստատված է



ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
(Իմ բարեկամ Շ. Միսաքյանին)

Իմ սըրտին զարկին էնքան գընդակներ,
Մեջտեղն էլ զարկին՝ անշուշտ մահաբեր…
Նայի՛ր, թե ինչքա՜ն մեծ սիրտ ունեմ ես,—
Կանգնած եմ ահա, ու չեմ ընկել դեռ։

422