Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/438

Այս էջը հաստատված է



Մոր առաջին,
80 Ավետավոր
Համասփյուռ,
Թըռավ թեթև,
Արագաթև
Քընքուշ մանուկն
85 Էն Զեփյուռ։

Ցողոտ, շաղոտ,
Անուշահոտ,
Թևին արավ
Ու գընաց,
90 Զով հով տալով
Ու խայտալով
Դեպ աշխարհը
Քընեած։

Ծիլ ու ծաղիկ
95 Մեղմիկ-մեղմիկ
Օրորվեցին
Նազանքով.
Հազար ձեն ձուն
Օրհնեց աստծուն
100 Լիքը անճառ
Բերկրանքով։

Գիշերն հատած
Ու գունատված
Քաշվեց անդունդն
105 Իր մըթին,
Չարքերն էլ ետ
Փախան անհետ
Փապարները
Խավարչտին:

110 Ամեն մի տուն,
Ամեն մի բուն

428