Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/439

Այս էջը հաստատված է

Լըցվեց լուսով նորածին,
Ամեն անբան
Ու բանական
115 Ելավ աշխույժ իր գործին։

V

Ու փայլում էր սեգ դիցուհին
Հաղթանակով աստվածային
Մութի դիմաց ջահը ձեռին—
Արևելքի երկընքում,
120 Լույս ու զվարթ երկընքում,
Լազուր ու վարդ երկընքում։

Մարդ, անասուն, թըռչուն, մրջյուն,
Ամեն մի ձեն, ամեն հընչյուն
Ուղարկում էր նըրան ողջույն
125 Արևելքի երկընքում էն։

— Փառք լուսաբեր աստղին էն պերճ,
Որ փայլում է խաղաղ, անշեջ
Քընատ, գունատ աստղերի մեջ,
Արևելքի երկնքում էն։

VI

130 Ծեգը բացվեց։
Հըպարտ ու մեծ,
Հագած ամբողջ կըրակ ու հուր,
Նըստած կառքը իր ոսկեհուռ,

Ճոխ ամպերը, կուտակ-կուտակ,
135 Առած իր շուրջն ու ոտի տակ,
Վեր բարձրացավ Արևը պերճ
Ու ճառագեց անհունի մեջ։

429