Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/440

Այս էջը հաստատված է



Փառքից հարբած
Ագահ աստված,
140 Փըռեց հայացքն ամենատես,
Չափեց անչափն [ագահ ու վես]
Ու նկատեց… կապույտ հեռվում
Շողշողում էր ու վառվըռում
Հմայքներով հըրաշագեղ
145 Արուսյակը— շարմաղ, շըքեղ։

Կըրքից հարբած,
Հուր գիրկը բաց
Ողջ երկընքով, տիեզերքով,
[Առաջ] վարեց արագ ձեռքով
150 Նըժույգները իր ոսկեպայտ,
Շող շող տալով ու հըրացայտ,
Հասավ, առավ իր գըրկի մեջ,
Հալեց, ձուլեց իր փառքի մեջ…

430