Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/444

Այս էջը հաստատված է
Նրանց թոռները ոտնատակ,
Ա՛յ, հասել են այս օրին։
էլ աշխատանք, հավատ, հույս, սեր
էլ մեր դառը քրտինքը,
Շատ են կոտրել այդպես սրեր,
Ողորմած է երկինքը։
5—7 ինք., ՄՃ, Դ, Դփ, ԲԹ Քաշիր, եզը, ուսիդ մատաղ,
Քաշիր, քաշենք, վար անենք,
Ճիպտին արա, քշիր հոտաղ,
12-ից հետո ինք., ՄՃ Դեհ քաշեցեք, դեհ քաշեցեք,
էլ մեր դառը քրտինքը,
Չարչարվեցեք, աշխատեցէք—
Ողորմած է երկինքը։
ԲՄ II Երեխեքը մերկ ու տկլոր—
Կրակն ածես հոտ չի գալ,
Սոված նստած են, ամեն օր
Հարևանը հաց չի տալ։
ԲՄ II, Դ Պակասությունը սևերես է,
Հալածված եմ իմ տանից,
Մինչև հարկ է, պարտք է, ծես է,
Կըլրացնեմ գութանից[1]։
13—24 Ինքնագիրը չունի։
13—20 ԲՄ II չունի։
17 Դ, Դփ Ձեռքս դատարկ, ուժըս հատած։
20-ց հետո Դփ Ինչ որ աչքս բաց եմ արել
Պակաս եմ ու պարտական,
Քո մաճըդ եմ ձեռքըս առել,
Իմ ապավեն — իմ գութան։
Աստված հերու կարկուտ ղըրկեց,
Բարկացել էր ինձ վըրա,
  1. Դ-ում` քեզանից