Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/445

Այս էջը հաստատված է

Մի կողմից էլ բանդեն[1] զըրկեց,
Կորչում էի սովամահ․․․

Բայց չըգիտեմ ես վըհատել,
Սով, եկ[2] լինի, թե երաշտ,
Խոփ ու ձևիչըդ կարկատել,
Դուրս եմ եկել կրկին դաշտ․․․

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈԻՂՈԻՄ

(էջ 27)

Տարբերակ

ԱՄԱՌԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ ԳՅՈԻՂՈԻՄ


Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ.
Անհամար աստղեր
Ճրըքճրըքում են վառ։

5 Քնած է Դսեղ`
Հին հայի գյուղը,
Մթնած ու լուռ է
Գյուղացու խուղը։

Եվ ժիր գյուղական
10 Ընտանիքն ահա,
Սրահում, կալում,
Կամ կտրի վերա,

Խոնջացած օրվան
Դառն աշխատանքից,
15 Ոտնուծոց արած[3],
Քնած են հանգիստ:

  1. Դփ-ում՝ Հողեղենը, մարդը։
  2. Դփ-ում՝ Անձրևային։
  3. Գյուղերում վերմակի սակավության պատճառով ոտնուծոց են անում — մի վերմակի տակ պառկում են այս և հակառակ կողմերից, այնպես որ մեկի ոտները մյուսի ծոցին են լինում: