Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/45

Այս էջը հաստատված է
* * *

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած, անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում։

5 Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս։

Մի զորություն հզորեղ
10 Ինձ հուսադրում է հանկարծ.
Եվ զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես, աստված։

43