Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/450

Այս էջը հաստատված է


Հեռու ինձանից զուր հիշողություն[1]
Առաջին սիրո անհույս կորստյան.

Մի՛ հիշեցնեք, մի՛, թե ինչպես դաժան
Մարդիկ իրարից անջատեցին մեզ,
15 Թե ոնց եմ ապրում նրանից բաժան.
Թողե՛ք ինձ հանգիստ, ես գոհ եմ այսպես…

Օ՜, ես չեմ կարող չարչարվել անվերջ,[2]
Ուզում եմ խնդալ ցավերից հեռի,
Եվ մոռացության ալիքների մեջ
20 Թաղել հիշատակն անցած օրերի։

Տարբերակ II


Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ,
Թե ինչպես էր նա արտասուք թափում,
Երբ չարագործի նենգավոր խոսքից
Խաբված, [ընկել էր] ակներև կորուստն էր ողբում։
5 [Մինչդեռ ծնկաչոք նա հեկեկալով
              Սիրտ էր կտրատում,
Այն քարասիրտը ժպիրհ ծիծաղով
Նայում էր անփույթ և չէր ամաչում․]
Ես կանգնած էի տկար ու անզոր,
10 Զգայուն սրտով լուռ հանդիսական,
Ա՛խ, ինչպես հանկարծ բացվեցավ լեզուս,
Եվ ինչպես նրան կանգնեցի պաշտպան։

  1. 11—14 Հեռու ինձանից [տխուր հիշատակն] զուր հիշողություն
    Իմ [երանության] հստակ սիրո անհույս կորստյան
    [Օ՜] Մի՛ հիշեցնեք, մի՛, թե ինչպես դաժան
    Մարդիկ իրարից [մեզ բաժան] անջատեցին մեզ,
  2. 17—18 [Չէ] Օ՜, ես չեմ կարող չարչարվել անվերջ
    Ուզում եմ խնդալ…