Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/456

Այս էջը հաստատված է

Կամ ինչ գիշերներ
Հիշեցնում եք ինձ…
Ապշեցնում եք ինձ.—
Շողում էիք դուք,
10 Երբ ես դեռ մանուկ,
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նման պայծառ,
Թըրթըռում էի
Եվ ցավ չունեի։
15 Շողում եք և արդ,
Երբ երիտասարդ,
Անհուն հույսերով,
Խանդավառ սիրով
Եվ միշտ ուշառու
20 Նայում եմ հեռու․․․
Կշողաք նաև շիրիմիս վերև․․․


6 ինք․ ա Կամ ինչ գիշերներ
բ Քանի գիշերներ
11 ինք․ ա Աշխույժ ու կայտառ
բ Տակավին կայտառ
18 ինք․ ա Սրտալի սիրով
բ Թրթռուն սիրով
19 ինք․ ա [Եվ միշտ աննկուն],
20 ինք․ բ Նայում եմ հեռուն։
«ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԷԻՐ, ՊԱՏՄՈՒՄ ԷԻՐ ԻՆՁ․․․»
(էջ 100)
10—11 ԲՄ II Մերթ վառվում էին բարկության հրով.
Ինձ թվում էր, թե երազում էի,
13 Մի խուլ մուզիկա և ոչ թե բարբառ․․․


ՈՒՐՈՒ
(էջ 102)
10-ից հետո «Թատրոն» Օ՜, միթե դո՞ւ ես,
Որ երևում ես
Նազելի շնորհքով,