Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/462

Այս էջը հաստատված է
16֊ից հետո Այստեղ տուր ձեռքդ, մոտեցիր, ընկեր,
Մի նայիր ետև, ինչ է կատարվում…
Մենք խո եղբայր ենք դարերից ի վեր,
Մեզ խո միևնույն կրակն է այրում[1]։
Մոտեց<իր>… իմ հին բարեկամ,
Եվ թող որոտան լեռները բոլոր,
Թող լինեն վկա մեր նոր հաշտության–
Խոսքը վերջացրեց Մասիսն ալևոր։
19 Այն սեգ լեռները [համբուրվում] ողջունում էին։


1893
«ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ… Ա՜Խ, ԵՎ ԱՅՍ ՀՈԾ…»
(էջ 134)
Տարբերակ
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ

Քրիստոս հարյավ… ա՜խ երանի
Կենդանանար իմ մեջ էլ
[Խնդությունը] Սուրբ եռանդը հին օրերի,
Որ շատ վաղուց է շիջել։

5 Երանի թե նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ…։

Լռի՛ր, անմիտ, ինչ ես լալիս
10 Վհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան։

  1. Ունի նաև՝ Մեզ խո միևնույն կարոտն է այրում։