Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/467

Այս էջը հաստատված է

[Նույն] Մի սահմանում,
[Ու նույն մահով] Մի ճամփով էլ
Պիտի գնան[ք],
Կըրկին ձուլվեն[ք],
Մի հող դառնան[ք],


«ԵՍ ԱՍԱՑԻ,— ԴՈՒ ԾԱՂԿՈՒՄ ԵՍ…»
(էջ 147)
5 Հհ, ԲԲ Միմիայն, ափսո՛ս, սիրտդ է մեռած,
Դփ Միայն, ափսոս, սիրտդ է մեռած,
6 Հհ, ԲԲ Միմիայն նա է չոր քեզանում․․․
Նա հառաչեց և ինձ ասաց.
«Միմիայն սիրտս չես տեսնում»։


ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐ
(էջ 148)
Տարբերակ

Դու շատ մի՛ գերվիլ ժըպտուն աչքերին.
Նրանք շատ անգամ ծաղիկներ են վառ,
Բուսած կորստյան անդունդի ծայրին
Միամիտներին քարշելու համար։

5 Ահա պոետն էլ մի անգամ գերվեց
Ժպտուն աչքերի հըրապուրանքին,
Նրանից հետո էլ վախճան չըկա
Նորա ըզգայուն հոգու տանջանքին։