Օ՜, մի՛ հավատալ ժըպտուն աչքերին,[1]
10
Նրանք շատ անգամ ծաղիկներ են վառ,
Թունավոր օձ է պառկած տակերին,[2]
Ներքև նախանձի դժոխք է խավար։
Ահա պոետն էլ շատ ու շատ անգամ[3]
Խաբված այդպիսի ժըպտուն աչքերից,
15
Չարամիտներին դարձավ բարեկամ,
Եվ խեղճի սիրտը մաշվեց դավերից։[4]
Դու շատ մի՛ խաբվիլ ժըպտուն աչքերից,
Նրանք շատ հաճախ ծաղիկներ են վառ,
Բուսնում են սրտի ավերակներից՝
20
Տխուր հատակը ծածկելու համար։
Ահա պոետն էլ, որ այնքան հաճախ
Ե՛վ տառապել է, և՛ վշտեր ունի,
Ողջը ծածկելով ժպտում է ուրախ,
Կարծես քեզանից բախտավոր լինի․․․