Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/474

Այս էջը հաստատված է


ԵՐԿԱՐ ԳԻՇԵՐՆԵՐ
(էջ 164)
1—2 Տզ Եվ չարչարվում եմ ես իմ անկողնում,
Շրջվում եմ, շրջվում, վաստակած տըկար,
3—4 ԲԹ Ու մըտքերն հոգիս հանգիստ չեն թողնում,
Ու գիշերը մութ, գիշերը երկար։
6—8 Տզ Անվերջ խնջույք էր կյանքը ինձ համար,
Հրճվանքը աչքիս չէր թըվում ունայն,
Ոչ էլ գիշերը տաղտկալի, երկար։
8-ից հետո Է՛հ, ինչպես երազն այն գիշերների
Եվ այն հանգիստը անվրդով, պայծառ,
Բոլորը անցան աննըկատելի,
Որ դարձնեն այսպես գիշերը երկար։
9 Ե՛վ ցնորք, և՛ հույս, և՛ հրճվանք, և՛ սեր,
12 Եվ դարձրին այսպես գիշերը երկար։
12-ից հետո Այժմ ահագին շիրմի քարի պես
Ճնշում են կուրծքս մտքերը խավար,
Եվ տրտնջում եմ, և տանջվում եմ ես,
Եվ դար է թվում գիշերը երկար։
13 Ուզում եմ հանգչել— չեմ կարողանում,


1898
ՏՐՏՄՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ
Ա
(էջ 165)
6 ԲԹ Գութըդ կօրհնեն կոտորածի այս ձորում,
10 Այսքան ավեր, վիշտ ու ցավեր, հեծություն։
Բ
(էջ 166)
4 Տզ Ճամփաս մոռացա ահագին վըշտես,
7 Ցերեկը լսեցի աղաղակ ու բոթ,