Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/475

Այս էջը հաստատված է

Մի՞թե չըհասավ ժամը գըթության։


ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
(էջ 167)
2—3 Տզ Այն ճյուղալի ձառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
5—7 Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
10 Այն կենդանի ձայներն, ընկեր,
15 Դաշտում դալար ու ամայի
17—20 Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում․․,
Մի՞տըդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին…
Բայց ո՞վ գիտե, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։


ԱՅՆ ՕՐԻՑ
(էջ 173)
10-ից հետո Տզ Եվ երազում եմ այն տեսությունը,
Որ լինելու է մի ուրիշ կյանքով,
Թեքվում եմ դեպի մահվան խոր քունը,
Սիրտս ճխում է հեռու հրճվանքով…
Եվ երազում եմ այն տեսությունը…
«ՏԽՈՒՐ ԳԻՇԵՐ, ՏՐՏՈՒՄ ԳԻՇԵՐ…»

(էջ 174)

Տարբերակ

ՏԽՈՒՐ ԶՐՈՒՅՑ


Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր․․․
Վիշտս ու ես ենք արթուն մենակ