Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/48

Այս էջը հաստատված է


Եվ երկար պիտի մեռելաթաղի
Տաղերով ագահ ցերբերներ շրջեն…

25 Մի՞թե դեռևս անսիրտ հագարը
Այն ավերակաց վերա պիտ իշխե,
Անարգե, պղծե մեր սուրբ տաճարը,
Անարժաններին շնորհներ բաշխե…

Եվ չարագուշակ մտքերով հուզված
30 Քաշվում, մտնում եմ մի խաղաղ անկյուն.
Եվ երկար անշարժ ու խորասուզված
Հածում եմ նրա ցավերում անհուն։

Ավելի խորը, ավելի հեռու
Միտքս ինձ առնում, թռցնում, տանում է.
35 Թռչում է հանկարծ մի ծանր հառաչանք
Եվ սիրտս կարծես հանգստանում է։

46