Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/482

Այս էջը հաստատված է

ՏՐՏՈՒՆՋ

(էջ 197)

Տարբերակ

Օրերս անպտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։

5 Թաղել եմ նըրանց, տըխուր է ճամփան…
Երբեմըն դատարկ ձանձրույթից հոգնած
Դատում եմ մարդկանց գործքերը դաժան
Կամ բարձր երգում խընջույքում նըստած…

Սուտ, որ կարճացնեմ իմ երկար ուղին,
10 Որ օրը մի կերպ մըթնի աղմուկով,
Ու դարձյալ մենակ, դարձյալ տխրագին
Գընում եմ մըռայլ ու դատարկ հոգով։

Ես էլ չեմ սիրում, ես էլ չեմ խընդում,
Մաշել եմ սիրտըս անվերջ կըսկիծով,
15 Էլ չեմ հավատում, էլ չեմ աղոթում,
Թունավորել եմ հոգիս կասկածով։

Ու գընում եմ պաղ, ապրում ակամա,
Եվ հառաչում եմ, ինչո՞ւ— չըգիտեմ.
Արդեն ինձ համար ողջ մին են հիմա,
20 Ինչ որ հայտնվի, ով որ գա իմ դեմ։


11 Մճ Անտարբեր գալոց երջանիկ օրին

ԸՆԿԵՐԻՍ
(էջ 198)
3 ինք. Դու էլ կաշկանդված, երազուն գերի,
10 Եվ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,