Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/501

Այս էջը հաստատված է


 Քո անհունից իմ աղջկան,
 5 Որ քեզ սիրել,
 Իրն է արել
 Ու ժըպտում է դեմըդ էսքան։
Տիեզերքի շքեղ գոհար,[1]
 Որ խաղում ես,
 10 Փաղփաղում ես
 Ճերմակ ու բիլ լուսով քո վառ,
 Ու զարդարում,
 Զըվարթ վառում
 Մեր գիշերվա ճակատը մառ․․․[2]
15 Ի՜նչքան աչք է վըրադ հառել,
 Նայում է քեզ
 Հիմի մեզ պես,
 Ի՛նչքան աչք է նայել, մարել,
 Եվ կամ ի՛նչքան
 20 Դեռ պիտի գան,
 Որ անհայտից կյանք չեն առել։
Ասա՛, Սիրիուս հավերժական,[3]
 Ի՛նչ ես հոսում,
 Ի՜նչ ես ասում
 25 Քո անհունից իմ աղջկան.
 Եվ նըրանց էլ
 Ի՜նչ ես ասել.
 Որ կային ու չըկա՜ն, չըկա՜ն․․․


Ա ինքնագրի մշակման պատկերը
1 ա Սիրիո՛ւս, երկնից հըսկա անցվոր,
բ Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցվոր,
4 ա [Ու ճեպում ես էդպես] հըզոր,
  1. 8 ունի նաև՝ Տիեզերքի [դու խոլ] գոհար,
  2. 14 ունի նաև՝ [Կես գիշերվա] ճակատը մառ…
  3. 22 ունի նաև՝ [Ողջո՜ւյն], Սիրիուս հավերժական,