Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/536

Այս էջը հաստատված է

մեկի՝ «Պաչոտնու տրտունջը» ոտանավորի մասին՝ գրված 1898 թ. Շուլավերում. «Այստեղ,—գրում է Թումանյանը մի նամակում,—մի ներկայացման համար մի ձեռաց ոտանավոր գրեցի Շուլավերի պաչոտնիների վրա։ Այնպիսի մի աղմուկ, մի խռովություն ընկավ, որ ներկայացման երեկոյան եթե նայեիր փողոցները—կկարծեիր, թե մի կարևոր բունթ կա գյուղում։ Ծիծաղելին այն էր, որ ամբոխը—պաչոտնիների ոտնատակած ամբոխն ավելի խիստ էր հուզվել։ Սպառնալիքն այնպես մեծ եղավ, որ երիտասարդները պատրաստած ոտանավորը հանեցին ցուցակից, վախենալով, որ ինձ հետ անախորժություն պատահի, ինչպես նամակներով ու պատգամավորների բերանով սասանում էին» (ԵԺ V, 142— 143)։

Եթե «Պաչոտնու տրտունջը» մերկացնում է գյուղի «վիճակավորներին», որոնք, ինչպես տեսանք, արգելել են ոտանավորի հրապարակումը, ապա "Ну господа", այսուհետև...» տողով սկսվող չափածո ֆելիետոնն ուղղված է քաղաքի «պաչոտնիների» դեմ։

Առաջին հայացքից ավելի մեղմ է Թումանյանի երգիծանքը «Հայի զարմանքը», «Հայի ցավը», «Հայի տրտունջը», «Գրականական «մազանդա» և մի քանի այլ բանաստեղծություններում։ Սակայն այդպես է թվում, քանի որ այս դեպքում բանաստեղծը ոչ թե հարստահարության միջոցների հիշատակությամբ է մերկացնում «դրության տերերին», այլ ավելի շուտ միջնորդված ձևով ու նուրբ վարպետությամբ պատկերում հայ ժողովրդի ու նրա զավակների ողբերգական վիճակը բուրժուական հարաբերությունների պայմաններում։ Արցունքոտ երգիծանք է սա, որի մեջ ուրախության փայլատակումներ այլևս չկան։ Օրինակ՝ անանց տրտմությամբ է ողողված դերասան Գևորգ Տեր-Դավթյանի բեմական գործունեության քսանհինգամյակի առիթով գրված «Հայի զարմանքը», որտեղ նկարագրվում է տաղանդավոր անհատի կործանումը։ Այս ֆելիետոնը ժպիտ չի առաջացնում ընթերցողի շուրթերին, ընդհակառակը, տեղիք է տալիս տխուր մտորումների այն հասարակության մասին, որտեղ «աղքատ, անընկեր, անօգ ու անգործ» արվեստագետը ստիպված է միմոսի խայտաճամուկ զգեստով խեղկատակի դեր խաղալ, երբ սիրելին պառկած է դագաղում։ Նույն ոգով են շնչում «Հայի տրտունջն» ու մյուս բանաստեղծությունները, որոնցում ևս առկա են բանաստեղծի բողոքը, անհաշտությունն ու անելանելի վիճակի գիտակցությունը։ Սրանք հեռու են այն նուրբ և ուրախ հումորից, որ այնքան վարպետորեն օգտագործում է գրողը հեքիաթներում և ժողովրդական թեմաների չափածո մշակումներում՝ հասցեագրված մանուկ ու պատանի ընթերցողնեոեն։

• • •

Հայ գյուղացիության վիճակը Թումանյանի ստեղծագործության մեջ արտացոլվել է ողբերգական երանգներով։ Նոր հարաբերությունների

526