Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/545

Այս էջը հաստատված է

տեսնում է ազատագրված հայրենիքը ու հավատացած է, որ նա դեռ իր ծանրակշիռ խոսքն է ասելու աշխարհին.



Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հզո՜ր հայրենիք…


Միայն Թումանյանի նման մեծ հումանիստն ու ինտերնացիոնալիստը կարող էր տեսնել այս հեռանկարը, այն էլ այն ժամանակ, երբ, իր իսկ բառերով ասած, «կյանքի կռվում» կանգնած էին «ամենքը դեմ ամենքին», երբ իր ժողովուրդը բառացիորեն ենթակա էր ֆիզիկական բնաջնջման։ Հիրավի, այդ երկու բարձր գաղափարները՝ հումանիզմն ու ինտերնացիոնալիզմը միշտ դրված են եղել նրա ստեղծագործության հիմքում։ Պատմության և ոչ մի արյունոտ դեպք, հայ ժողովրդին բաժին հասած և ոչ մի ողբերգական իրադարձություն չի պղտորել բանաստեղծի հոգին ուրիշ ազգերի դեմ ուղղված ատելությամբ։ Այդ են վկայում ժողովուրդների համերաշխությանն ու բարեկամությանը նվիրված նրա բազմաթիվ հոդվածներն ու ելույթները՝ գրված 1915-1920 թթ., այսինքն՝ հայության համար ամենածանր տարիներին։ Այդ է վկայում նրա հերոսական գործունեությունը հայ-վրացական և հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, երբ նա շրջում էր գյուղից գյուղ, համայնքից համայնք՝ հաշտության խոսքը շուրթերին։ Այդ են վկայում դեռևս 1892 թ. գրված «Հաշտությունը», վրաց ժողովրդին ձոնված բանաստեղծությունները՝ «Ն. Բարաթաշվիլու դամբանի վերա» (1893), «Վրաստանի համար» (1916), «Ս. Նունեի պատկերի առաջ» (1918), «Նվեր Վրաստանի բանաստեղծներին» (1919) և այլն։

• • •

Թումանյանն ազգային բանաստեղծ է նաև այն յուրօրինակ սիրով ու հիացմունքով, որ նա տածում է հայկական բնաշխարհի նկատմամբ։ Հայրենի բնությունն առկա է նրա բոլոր, այդ թվում, նույնիսկ, ամենատխուր երգերում։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ նա փորձում է ձերբազատվել սիրտը կեղեքող ցավերից, երբ խոնջացած ձգտում է հոգու անդորրության, դարձյալ հայրենի բնաշխարհն է դառնում նրա սիրո ու երազանքի հանգրվանը։ Բնության շքեղությունը, «ազնվությունն» ու «ազատությունը» նրան մղում են մտորումների՝ մարդկային փոխհարաբերությունների և հասարակական բարոյականության շուրջ, մտորումներ, որոնք մի դեպքում արտահայտվում են միջնորդված, մեկ այլ դեպքում


535