Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/555

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Դփ, էջ 3—4, այնուհետև՝ ԲԹ, էջ 7—8 ԲԲ, էջ 5—6, ԲՊ, էջ 7—8, ապա՝ ԵԺ I, 28—29։

Պոեմի մյուս հատվածների հետ առաջին անգամ տպագրվել է ԵԺ II, 33—34:

Արտատպվում է ԲՊ-ից։

Դփ-ում, ապա 1903, 1908 և 1922 թթ. ժողովածուների մեջ, Թումանյանն այս բանաստեղծությունը զետեղել է սկզբում, դիտելով որպես իր ողջ ստեղծագործության նախերգանք։ Սրանով է բացվում նաև Ե. Չարենցի խմբագրությամբ 1934 թ. հրատարակված «Գեղարվեստական երկեր» ժողովածուն։ Հետևելով այդ ավանդույթին և նկատի առնելով այս բանաստեղծության բացառիկ կարևորությունը, խմբագրությունը հարմար գտավ Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորը ևս բացել «Նախերգանքով»։


1881
«ՀՈԳՈԻՍ ՀԱՏՈՐ...»
(էջ 24, 433)

Թումանյանի մեզ հասած առաջին բանաստեղծությունն է։ 1916 թ. օգոստոսի 12-ին Ցոլակ Խանզադյանին ուղղած նամակում, բանաստեղծն այս ոտանավորը համարում է իր ամենահին գրվածքը։ «Իհարկե,— գրում է նա,— չեմ հիշում ամենահինը՝ էն սիրային ոտանավորը, իր պատմությունով հանդերձ, որ գրված է չեմ հիշում 1881 թե 82 թվականին» (տե՛ս Եժ V, 415)։ Սակայն այս տողերը գրելիս բանաստեղծը, ըստ երևույթին, նկատի է ունեցել ոչ թէ առհասարակ իր անդրանիկ գրական փորձերը, այլ միայն պահպանված ոտանավորը, քանի որ մեկ այլ տեղում կարդում ենք. «Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11 տարեկան ժամանակս Լոռիս Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ Էի ավելացնում և երգում էի զանազան ոտանավորներ՝ երգիծաբանական, հայրենասիրական և սիրային» (տե՛ս ԵԺ IV, 87)։

Գրված է 1881 թ. մարտին (հավանաբար սկզբին)։ Դա երևում Է բանաստեղծի մեկ այլ վկայությունից, որտեղ, ոտանավորի գրության ժամանակը նշելիս, հիշատակում Է կայսր Ալեքսանդր II֊ի սպանությունը, որը տեղի է ունեցել 1881 թ. մարտի 1-ին։ «1881 թվականին,— գրում է նա,— այս ոտանավորը բռնեցին Հմայակն ու Միքայելը, մեր տեսուչ Տիգ. (Տիգրան Տեր-Դավթյանը—խմբ.) ինձ ուզում էր ռոզգի տալ, բայց լացով պրծա։ (Թագավորի սպանվելուց հետո այն օրերում)» (տե՛ս ԹԸԱ № 10 ծոցատետր)։