Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/560

Այս էջը հաստատված է


1889

«ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ ՀՈՒՅՍՍ ԻՆՁ...»

(էջ 35)

Գրված է 1889 թ. մայիսի վերջին, ինչպես թվագրված է մեզ հասած ինքնագիր պատառիկներից մեկը։

Ինչպես վկայում է Տ. Փիրումյանը՝ Թումանյանն այս ոտանավորը գրել է հիասթափվելով կոնսիստորիայի հոգևորական պաշտոնյաներից, որոնք հալածանք էին սկսել նրա դեմ։

ԹԸԱ պահվում է մեզ անհայտ մի անձնավորության չթվագրված սևագիր նամակ՝ ուղղված Եղիշե Գեղամյանին, որտեղ խոսվում է «Մեղու Հայաստանի» և «Մշակ» պարբերականների հակամարտության մասին, և որի վերջում (թղթի ազատ մնացած մասում) Թումանյանի ձեռագրով կան այս ոտանավորի 33—38-րդ տողերը՝ թվագրված «21 մարտի»։

1890 թ. հունիսի 3-ին Ան. Աբովյանին հղած նամակում, բողոքելով ժամանակի հայ մամուլից, Թումանյանը գրում է. «Մամուլի մասին որ մի խոսալ. այնքան եմ զզված, որ չեմ ուզում կարդալ և ոչ մեկը՝ դրանց մասին, որպեսզի կարճ կտրեմ, այստեղ եմ դնում մի տուն իմ ոտանավորից»։ Եվ մեջ է բերում 25—28-րդ տողերը (տե՛ս ԵԺ V, 15)։

ԹԸԱ պատառիկների մեջ պահվում են նաև 1—4, 15—17, 21—28 և 39—48-րդ տողերի ինքնագրերը։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 88—91, այնուհետև՝ ԵԺ I, 20—21:

Արտատպվում է ԲՄ 1-ից։

Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը։


ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ

(«Հեռո՜ւ, ո՛վ սուրբ խաղաղություն...»)

(էջ 37)

Գրված է 1889 թ. դեկտեմբերին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 89—98, այնուհետև՝ ԵԺ 1, 26—27։

Արտատպվում է ԲՄ II-ից։

3-րդ տողը, որի փոխարեն ԲՄ II-ում կետեր են դրված, վերականգնել են ԵԺ I-ի կազմողները, տողատակ տալով հետևյալ ծանոթագրությունը.