գրել է՝ «թափանցելով Քրիստոսի (և երևի նաև իր) դրության մեջ» (տե՛ս ԹԺՀ, էջ 346)։
ԹԸԱ պատառիկների մեջ պահվում է վերջին երկու քառատողերի ինքնագիրը, թվագրված՝ «1889 թ.»։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 96, այնուհետև՝ ԵԺ I, 22։
Արտատպվում Է ԲՄ I-ից:
«Ա՜Խ, ԵՐԱՆԻ ԹԵ ԼԻՆԵՐ ՄԻ ՀՆԱՐ...»
(էջ 44)
Գրված է 1889 թ.։
ԳԱԹ Թֆ № 280 պահվում է 1892 թ. մարտի 24-ին Թումանյանի՝ Ան. Աբովյանին գրած նամակը և դրա մեջ՝ ինքնագիրը՝ հետևյալ ծանոթագրությամբ. «Էսօր թղթերիս մեջ գտա մի ոտանավոր—փոքրիկ экспромт, տակին գրած 1889 թ. «վեչերում». բանից դուրս է գալիս, որ մի տխուր բնավորության տեր սիրելի նազելիի ուրախությունը ինձ շատ է դուր եկել, և ես գրել եմ»։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 66, Ան. Աբովյանին հղած նամակի մեջ, այնուհետև՝ ԵԺ 1, 436։ Այստեղ կազմողները վերնագրել են «Վեչերում» և իրենց կողմից ավելացրել «Էքսպրոմտ» ենթավերնագիրը՝ ըստ երևույթին հենվելով նամակի վերը բերված հատվածի վրա և թյուրիմացաբար ենթադրելով, թե «վեչերումը» ոտանավորի վերնագիրն է, մինչդեռ այն վերաբերում է գրության տեղին։
Տպագրվում է ինքնագրից։
1890
«ԱՅԴ Ի՜ՆՉ ՍՐՏԱՄԱՇ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ է ՔԵԶ...»
(էջ 45, 438)
Գրված է 1890 թ. մարտին, ինչպես թվագրված են մեզ հասած պատառիկն ու առաջին հրատարակությունը:
ԹԸԱ պատառիկների մեջ պահվում է մի հատվածի սևագիր-ինքնագիրը (տող 17—20, 29—36 և լուսանցքում 5-րդ և 7-րդ տողերի թերի սևագրությունր)։ Սևագիր-ինքնագրում 17—20 տողերը անմիջականորեն նախորդում են 29—36 տողերին։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 68—69, այնուհետև՝ ԵԺ I, 30—31։
Արտատպվում է ԲՄ I-ից: