Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/566

Այս էջը հաստատված է

այդտեղ իդեալական կերպարանք տալ, աչքի առաջ ունենալով նաև Քրիստոսին» (ԹԺՀ, էջ 345):

ԹԸԱ պատառիկների մեջ պահվում է 13—24-րդ տողերի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 97—98, այնուհետև՝ ԵԺ I, 36։

Արտատպվում է ԲՄ I-ից։

Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը։

A la՛ Նադսոն

ՊՈԵՏԻՆ

(«Թաքցրու, պոետ, վշտերդ ամբարված...»)

(էջ 54)

Գրված է 1890 թ. մայիսի 7-ին։

ԳԱԹ Թֆ № 17 պահվում է Մճ-ի արխիվից հանված մեկ ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 437—438:

Տպագրվում է ինքնագրից։

Ռուս բանաստեղծ Ս. Յա. Նադսոնի (1862—1887) պոեզիան արտահայտել է նարոդնիկության ճգնաժամի շրջանի առաջադեմ երիտասարդության տրամադրությունները։ 1885 թ. հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուն որոշակի ազդեցություն է գործել ժամանակի երիտասարդ, այդ թվում նաև հայ բանաստեղծների վրա։ Թումանյանի այս ոտանավորը ևս, ինչպես երևում է նաև վերնագրից, կրում է այդ ազդեցությունը։


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԻ ԴԻՄԱՑ

(«Արևը թռավ, երկինք ու երկիր...»)

(էջ 56, 438)

Գրված է 1890 թ. մայիսի 12-ին։

Ըստ Տ. Փիրումյանի հուշերի՝ Թումանյանը մի քանի մարդկանց հետ պատշգամբում նստած դիտել է երկինքը և, ներշնչվելով, ներկաներից մեկին թելադրել այս բանաստեղծությունը (տե՛ս ԹԺՀ, էջ 345—346)։

ԹԸԱ պատառիկների մեջ պահվում են 1—8-րդ և 20—24-րդ տողերի և մի հավելյալ քառատողի ինքնագրերը։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 86—87, թվագրված՝ «1890 թ. մայիսի 12», այնուհետև՝ ԵԺ I, 39։

Արտատպվում է ԲՄ I-ից։

Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը։