ԵՐԳՉԻՆ
(«Ապա, այն երգն ասա՛, երգիչ...»)
(էջ 71)
Գրված է 1890 թ. դեկտեմբերին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1891, № 2, էջ 198, այնուհետև՝ ԲՄ II, էջ 86, թվագրված՝ «1890 թ. դեկտ.», ապա՝ ԵԺ I, 52։
Արտատպվում է ԲՄ II-ից:
ԻՍՐԱՅԵԼ
(«Պանդուխտ, հալածված, հոգնած, վշտաբեկ...»)
(էջ 72)
Գրված է 1890 թ. դեկտեմբերին։
Ինքնագիրը պահվում է Վրացական ՍՍՀ Կենտրոնական արխիվում (ֆ. 114, գծ. 1130)։ Հայտնաբերել է Անահիտ Խառատյանը:
Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1956, № 4, էջ 141, այնուհետև՝ ԵԺ VI, 20։
Տպագրվում է ինքնագրից։
ՏԱՐՈՆԻ ԳԱՐՈՒՆԸ
(«Գարունն եկավ և թևերը...»)
(էջ 73)
Գրված է 1890 թ:
ԳԱԹ Թֆ № 20 պահվում է մեկ ինքնագիր, որի վերնագրի տակ փակագծերի մեջ գրված է «Հատված»։ Ինքնագրում 3-րդ և 4-րդ քառատողերի տեղերը փոխված են։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 72—73, այնուհետև՝ ԵԺ I, 56։
Արտատպվում է ԲՄ II-ից։
«Հին կռիվը» պոեմի նախնական տարբերակի հատվածներից է, որը հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից (այս մասին տե՛ս Էդ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, Երևան, 1986, էջ 267—268)։