վրան մակագրված՝ «Չթույլատրված», որից կարելի է ենթադրել, որ Մճ-ում տպագրությունն արգելել է գրաքննությունը։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 76—78, թվագրված՝ «1891 թ. փետրվար», այնուհետև ԲԲ, էջ 22—23, ապա՝ ԵԺ I, 62—63:
Արտատպվում է ԲԲ-ից։
Թումանյանի առաջին շրջանի լավագույն բանաստեղծություններից է, որ բարձր է գնահատվել նաև ժամանակակիցների կողմից։ Այդ մասին ունենք ոչ քիչ թվով վկայություններ։ Օրինակ գրաքննադատ և մանկավարժ Գ. Վանցյանը 1893 թ. ապրիլի 8-ին բանաստեղծին հղած նամակում գրում է. «Կանչը» ամեն տեղ ֆուրոր է անում. «Это действительно высокохудожественное произведение». Եթե, Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունդ բավական էր քեզ բանաստեղծի կոչմանը արժանացնելու։ Ունիս, այո՛, ուրիշ գեղեցիկ բաներ, ունիս և շատ թույլ բաներ, բայց «Կանչը», դա գլուխգործոցդ է, դա մի գոհար է» (տե՛ս ՈՒՀ 4, 313)։
Բանաստեղծության համընդհանուր ջերմ ընդունելության մասին են վկայում նաև Թումանյանի երբեմնի դասընկեր, Ներսիսյան դպրոցի ուսուցիչ Արամ Առաքելյանը (տե՛ս նույն տեղում, էջ 314) և մանկավարժ, թարգմանիչ Ջալալ Տեր-Գրիգորյանը (նույն տեղում, էջ 318)։
«ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ, ՇԱՏ ՈԳԵՎՈՐՎԵԼ...»
(էջ 87)
Գրված է 1891 թ.։
ԳԱԹ Թֆ № 276 պահվում է 1891 թ. մարտի 2-ին Թումանյանի՝ Ան. Աբովյանին գրած նամակը, որից երևում է, որ իր «Անուշ» պոեմը նա ցանկացել է նվիրել ընկերոջը։ Այստեղ «Անուշ» վերնագրի տակ, փակագծերում գրել է՝ «Նվեր իմ ընկեր Անուշավանին», ապա զետեղել է այս ձոնն ու պոեմի առաջին երկու հատվածները:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ II, 368—369, «Ծանոթագրություններ» բաժնում, այնուհետև՝ ԵԺ V, 46, վերը հիշատակված նամակի մեջ և ԵԺ I, էջ 443՝ «Անուշի» ձոնը» վերնագրով։
Տպագրվում է ինքնագրից։
ՊԱՏՎԵՐ
(«Վանա բանտի խորքից ելած հառաչանք...»)
(էջ 88)
Գրված է 1891 թ. մարտի 7-ին:
Ինքնագիրր չի պահպանվել։