Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/578

Այս էջը հաստատված է

ՍԱՐԵՐՈՒՄ

(«Մութը իջավ, գետինն առավ...»)

(էջ 92, 444)

Գրված է 1891 թ. ապրիլի 15-ին։

ԳԱԹ Թֆ № 22 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1891 թ. ապրիլի 15», վերնագրված՝ «Մի պատկեր» (հանված է Մճ-ի արխիվից)։

Առաջին անգամ, «Մի պատկեր» վերնագրով, տպագրվել է ԲՄ II, էջ 66—68։ Այնուհետև, «Սարերում» վերնագրով, կրճատումներով և մշակված՝ ԲԹ, էջ 17—18, ԲԲ, էջ 16—17, ապա՝ ԵԺ I, 68—69։

Արտատպվում է ԲԲ-ից։

1901 թ. ձմռանը Թումանյանը հիմնովին վերամշակել է «Անուշ» պոեմը։ Զգացվում է, որ այս ոտանավորը գրելիս բանաստեղծը դեռևս գտնվել է իր մեծ աշխատանքի տպավորության տակ։ Անշուշտ, դրա արդյունքն է, որ այս «Մի պատկերում», նույնիսկ, «Անուշի» առանձին տողերը հիշեցնող տողեր կան։ Օրինակ.

Բինից հեռու երևացին
Երկու մարդու կերպարանք…

Հմմտ.

Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առաջ փախած՝ ցած իջան դեսը...


«ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՄԱՐԴ ՏԱԿԱՎԻՆ...»

(էջ 93)

Գրված Է 1891 թ. ապրիլի 25-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 102—103, թվագրված՝ «1891 թ. ապրիլի 25», այնուհետև՝ ԵԺ I, 70։

Արտատպվում է ԲՄ II-ից։


ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

(«Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ...»)

(էջ 94)

Գրված է 1891 թ. մայիսի 7-ին:

Ինքնագիրը չի պահպանվել։