Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/579

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 117, թվագրված՝ «1891 թ. մայիսի 7», այնուհետև՝ ԵԺ I, 71։

Արտատպվում է ԲՄ II-ից։


«ՀՈՒՍԱՀԱՏՈԻԹՅՈՒՆԸ ՏԻՐԵԼ է ԿՅԱՆՔԻՆ...»

(էջ 95, 445)

Նվիրված է Պետրոս Ադամյանին։

Դատելով արտիստի հիվանդ լինելու մասին ոտանավորում արված ակնարկից, պետք է գրված լինի 1891 թ. գարնանը, երբ Ադամյանը կոկորդի տուբերկուլյոզով ծանր հիվանդ պառկած էր Կ. Պոլսի «Ռուսական նիկոլաևյան հիվանդանոցում»։ Այս ոտանավորով Թումանյանը հայությանը կոչ է անում նյութական օգնություն ցույց տալ հիվանդ արտիստին։

ԳԱԹ Թֆ № 23 պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1932, № 27, այնուհետև՝ ԵԺ I, 445։

Տպագրվում է ինքնագրից։


ՀՐԱԺԵՇՏ

(«Այստեղ ահա կըբաժանվենք...»)

(էջ 96)

Գրված է 1891 թ. մայիսի 27-ին:

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 158, թվագրված՝ «1891 թ. մայիսի 27», այնուհետև՝ ԵԺ I, 72։

Արտատպվում է ԲՄ II-ից։


ԽԵՂՃ ԱԴԱՄՅԱՆ

(«Ճանաչում էի ես նրան, ընկեր...»)

(էջ 97, 445)

Գրված է, հավանաբար, 1891 թ. հունիսի 4-ին, Պետրոս Ադամյանի մահվան օրը: