Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/580

Այս էջը հաստատված է

ԹԸԱ № 10 ծոցատետրում պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է «Թատրոն», 1895, № 1, էջ 132—133, այնուհետև՝ ԵԺ I, 446։

Արտատպվում է «Թատրոնից»։


ԴԵՐԱՍԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՀԸ

(«Ոգևորողն ընկավ արդեն...»)

(էջ 98)

Գրված է 1891 թ. հունիսի 7-ին:

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 111—112, թվագրված՝ «1891 թ. հունիսի 7», այնուհետև՝ ԵԺ I, 73։

Արտատպվում է ԲՄ II-ից։


ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ

(«Էյ աստղեր, աստղեր...»)

(էջ 99, 445)

Գրված է 1891 թ. հուլիսի 17-ին, Դսեղում:

ԹԸԱ № 11 ծոցատետրում պահվում է մեկ ինքնագիր, առանց վերնագրի, թվագրված՝ «17 հուլիսի, Դսեղ»։

Առաջին անգամ, առանց վերնագրի, տպագրվել է Մճ, 1891, № 11, էջ 1304, այնուհետև, «Գիշերային մտածմունք» վերնագրով՝ ԲՄ II, էջ 108—109, նույնությամբ, բայց «Գիշերային մտորմունք» վերնագրով՝ Դ (16-րդ ոտանավոր), Դփ, էջ 20։ Վերջինս բերում ենք որպես տարբերակ՝ տողատակ նշելով ինքնագրի տարբերությունները։

Հետագայում բանաստեղծը ոտանավորը ենթարկել է հիմնական վերամշակման և հրաատրակել ԲԹ, էջ 13, «Է՛յ աստղեր» վերնագրով։ Նույնը, առանց վերնագրի, տպագրվել է ԲԲ, էջ 11, այնուհետև, «Աստղերի հետ» վերնագրով՝ ԲՊ, էջ 15։ Այս վերջին հրատարակությունները թվագրված են «1890», ապա՝ ԵԺ I, 74։

Արտատպվում է ԲՊ-ից։

Հեղինակի դուստր Ն. Թումանյանը հիշողությամբ մեջ է բերում Թումանյանի խոսքերն այս բանաստեղծության մսւսին. «Հիշում եմ «Է՛յ աստղերը» գրելու օրը: Դսեղ էի, Ձաղի ձորն էի գնացել որսի։ Կալի ժամանակն էր. ձորից դուրս եկա մեր կալը, կալի մոտ էլ դագան էր. աստղալից