Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/581

Այս էջը հաստատված է

գիշեր էր, պառկեցի դագից հեռու, կալի մոտ ու էստեղ էր, որ գրել եմ «Է՛յ աստղերը...» (տե՛ս Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, 1969, Էջ 240),


«ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԷԻՐ, ՊԱՏՄՈՒՄ ԷԻՐ ԻՆՁ...»

(էջ 100, 446)

Գրված է 1891 թ. հոկտեմբերի 10-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 82, թվագրված՝ «1891 թ. հոկտ. 10», այնուհետև՝ մասնակի փոփոխություններով՝ ԲԲ, էջ 24, ապա՝ ԵԺ I, 75։

Արտատպվում է ԲԲ-ից։


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

(«Քո աչքերում, որ փայլում է...»)

(էջ 101)

Գրված է 1891 թ. նոյեմբերի 9-ին:

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 157, թվագրված՝ «1891 թ. նոյեմբ. 9», այնուհետև՝ ԵԺ I, 76։

Արտատպվում է ԲՄ II-ից:


ՈՒՐՈՒ

(«Դո՞ւ ես, իմ սիրո՛ւն...»)

(էջ 102, 446)

Գրված է 1891 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ «Սիրո տեսիլներ» վերնագրով, տպագրվել է «Թատրոն» հանդեսում, 1899, № 1, էջ 31, այնուհետև, մշակված՝ ԲԹ, էջ 19 և ԲԲ, էջ 18, ապա ԵԺ I, 77։

Արտատպվում է ԲԲ-ից: Պահել ենք ԲԹ-ի կետադրությունը։