Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/583

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 6, էջ 884, թվագրված՝ «1892 թ. հունվարի 13», այնուհետև՝ ԵԺ I, 82։

Արտատպվում է Մճ-ից։


ՔՐԻՍՏՈՍՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ

(«Անապատի մեջ խավար ու տխուր...»)

(էջ 108, 447)

Գրված է 1892 թ. հունվարի 18-ին։

ԳԱԹ Թֆ № 25 պահվում է մեկ ինքնագիր՝ հանված Մճ-ի արխիվից, թվագրված՝ «92, հունվարի 18»։ Նույն տեղում, № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 3, էջ 414, այնուհետև՝ ԲՄ II, էջ 118, Դ (10-րդ ոտանավոր), Դփ, էջ 10, ԲԲ, էջ 28, ապա՝ ԵԺ I, 33։

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։

Թումանյանի այս բանաստեղծությունն իր ոգով այնքան հարազատ է ռուս գեղանկարիչ Ի. Ն. Կրամսկոյի «Քրիստոսն անապատում» նկարին (նկարված 1872 թ.), որ տեղիք է տվել թյուրիմացության, թե իբր ստեղծվել է Կրամսկոյի նկարի ազդեցությամբ։

Ոտանավորը գրելուց 14 օր հետո, առաջին անգամ տեսնելով Կրամսկոյի նկարը, Թումանյանը ևս զարմանքով նկատել է նմանությունը և ասես հետագայի ուսումնասիրողներին թյուրիմացությունից զերծ պահելու համար, ԹԸԱ պահվող պատառիկներից մեկում թողել հետևյալ գրառումը. «Հիսուսն անապատում», Կրամսկոյի նկարը, Живописное обозр. 87г., երես 229։ «Հիսուսն անապատում» ոտ<անավորը> գրելուց հետո, 92 թ. փետր<վարի> 1-ին տեսա Տ.-ի մոտ»։

Տ.-ի անձնավորությունը պարզել չհաջողվեց։

ԵՐԱԶ

(«Գիշերն երազում հալածում էին...»)

(էջ 109)

Գրված է 1892 թ. հունվարի 20-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 130-131, թվագրված՝ «1892, հունվարի 20», այնուհետև՝ ԵԺ I, 84։

Արտատպվում է ԲՄ II-ից։

573