Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/585

Այս էջը հաստատված է

«ԵՍ ՍԻՐԵԼ ԵՄ ՎԱՐԴԸ ՏԸԺԳՈՒՅՆ...»

(էջ 113, 448)

Գրված է 1892 թ. մարտի 18-ին։

ԳԱԹ՝ Թֆ № 26 ա պահվում է մեկ ինքնագիր, վերնագրված՝ «Իմ սերը», թվագրված «92 թ. մարտի 18»։

ԳԱԹ՝ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում։

Առաջին անգամ, «Իմ սերը» վերնագրով, տպագրվել է ԲՄ II, էջ 156, այնուհետև, նույնությամբ՝ Դ (24-րդ ոտանավոր), Դփ, էջ 37, ԲԹ, էջ 20, ԲԲ, առանց վերնագրի, էջ 25, ապա՝ ԵԺ I, 87։

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։


ՀԻՇԻ՜Ր...

(«Յուր չար բախտի ճանկում բռնված...»)

(էջ 114, 40)

Գրված է 1892 թ. մարտի 20-ին:

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 159, թվագրված՝ «1892 թ. 20 մարտի», այնուհետև՝ Դ (26-րդ ոտանավոր), ապա՝ ԵԺ I, 88։

Արտատպվում է Դ-ից։


«ԻՆՁ ՄԻ՛ ԽԸՆԴՐԻՐ, ԵՍ ՉԵՄ ԵՐԳԻ...»

(էջ 115, 449)

Գրված է 1892 թ. մարտին։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է «Իմ երգը» վերնագիրը։

Առաջին անգամ, առանց վերնագրի, տպագրվել է ԲՄ II, էջ 151—152, թվագրված՝ «1892 թ. մարտ», այնուհետև, «Իմ երգը» վերնագրով, Դ (8-րդ ոտանավոր), Դփ, էջ 28—29, ԲԹ, էջ 23, հիմնական մշակման ենթարկված՝ ԲԲ, էջ 29, ապա՝ ԵԺ I, 89։

Արտատպվում է ԲԲ-ից։