Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/586

Այս էջը հաստատված է




ՕՐ. Բ-.-ԻՆ

(«Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ...»)

(էջ 116)

Գրված է 1892 թ. ապրիլի 5-ին։

ԳԱԹ Թֆ № 27 պահվում է մեկ ինքնագիր, հանված Մճ֊ի արխիվից, թվագրված՝ «92 թ. ապրիլի 5»։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 5, էջ 725, «Նվեր» վերնագրով, որը Թումանյանինը չէ. Մճ-ի խմբագիր Ավ. Արասխանյանն է ջնջել «Օր. Բ.-ին» վերնագիրը, տեղը դնելով «Նվեր»։ Հետագայում «Նվեր» վերնագրով տպագրվել է ԵԺ I, 90։

Արտատպվում է Մճ-ից։ Վերականգնել ենք Թումանյանի դրած վերնագիրը։

Օր. Բ.-ի անձնավորությունը պարզել չհաջողվեց։


ԿԱՍԿԱԾ

(«Ո՞վ ես, չար ոգի, դո՛ւ, որ իմ սրտում...»)

(էջ 117, 449)

Գրված է 1892 թ. ապրիլի 13-ին։

ԳԱԹ Թֆ № 28 պահվում է մեկ ինքնագիր հանված Մճ-ի արխիվից, Ավ. Արասխանյանի կից երկտողով. «Դավիթ, սա շարեք, որ բռնի պակաս տեղը, առաջնորդողից ու Մանվելյանցի ոտանավորից հետո»։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 11, էջ 1564, թվագրված՝ «1892 թ. ապրիլի 13», այնուհետև՝ Դ (19-րդ ոտանավոր), Դփ, էջ 33, ապա՝ ԵԺ I, 91։

Արտատպվում է Դփ-ից։


«ՍԻՐԵԼԻ ՋԻՎԱՆ, ԸՆԿԵՐԴ ԻՄ ՀՈԳՈՒ...»

(էջ 118, 450)

Գրված է 1892 թ. մայիսի 1-ին։ Այդ օրը 1890 թ. «Բանաստեղծությունների» առաջին հատորը (ԲՄ I) Թումանյանը նվիրել է Ջիվանուն՝ «Յուր սիրելի երգիչ աշըղ Ջիվանուն նվեր Հովհաննես Թումանյանից» ընծայականով և 4-րդ ազատ էջում գրել այս ոտանավորը։ Գիրքը պահվում է ՀՍՍՀ ԳԱ ֆունդամենտալ գրադարանի Գ. Լևոնյանի անհատական ֆոնդում։